Առողջապահության լրատու 14-15.2012
Քրոնիկական ֆարինգիտ
Քրոնիկական ֆարինգիտը ըմպանի լորձաթաղանթի քրոնիկական բորբոքումն է: Սովորաբար զարգանում է որպես ըմպանի սուր բորբոքային հիվանդության հետևանք` անբավարար բուժման դեպքում:
Հիվանդությունը հաճախ է հանդիպում, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ են ենթարկվում անբարենպաստ գործոնների ազդեցությանը` ծխել, ալկոհոլի չարաշահում, արտադրության մեջ օդի գազով և փոշով աղտոտում:
Հիվանդության զարգացմանը նպաստում են բորբոքային թարախային ինֆեկցիաները` քթի մեջ (հարբուխ), հարքթային խոռոչներում (հայմորիտներ), ըմպանում (տոնզիլիտ), բերանի խոռոչում (կարիեսային ատամներ), ինչպես նաև քթային շնչառության խանգարումը: Հաճախ քրոնիկական ֆարինգիտի զարգացման պատճառ է դառնում սիրտճանոթային և միզատար համակարգերի, լյարդի, ստամոքս-աղիքային ուղու հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումը, վիտամինային անբավարարությունը (հիպովիտամինոզ): Վերջին տարիներին սահմանվել է, որ բերանի խոռոչում և ըմպանի լորձաթաղանթում քրոնիկական բորբոքային ախտընթացների զարգացումը, որպես կանոն, արձանագրվում է աղիների դիսբակտերիոզով հիվանդների մոտ: Այսպիսով, քրոնիկական ֆարինգիտը հաճախ ոչ թե որպես ինքնուրույն հիվանդություն է հանդես գալիս, այլ օրգանիզմի օրգան-համակարգերի ախտաբանական վիճակի հետևանք կարող է լինել:
Տարեց և ծերունական հասակում ըմպանի լորձաթաղանթում տարիքային փոփոխություններ են կատարվում, զարգանում է ատրոֆիկ ֆարինգիտ:
Առկա են Ֆարինգիտի դրսևորման մի քանի տարատեսակներ` կատարալ, ատրոֆիկ, հիպերտրոֆիկ, ինչպես նաև խառը ձևեր:
Ատրոֆիկ ֆարինգիտ. որպես կանոն, այն զուգակցվում է քթի լորձաթաղանթի ատրոֆիայի հետ (ատրոֆիկ հարբուխ): Ախտանշաններն են` անհանգստացնում է չորության ծանր զգացողությունը, կոկորդի քորը և քերծվելու զգացողությունը: Կուլ տալը ցավոտ է, կծու և աղի ուտելիքները ցավեցնում են, երբեմն լինում է չոր հազ, խզված ձայն: Կոկորդի չորության պատճառով խանգարվում է քունը:
Կոկորդի բուժզննման ժամանակ հետին պատի լորձաթաղանթը չոր է, գունատ, փայլուն, կարծես լաքի բարակ շերտով պատված լինի, հաճախ չորացած, կեղևապատ լորձով ծածկված է լինում:
Բուժումը. կատարում է պոլիկլինիկայում քիթ-կոկորդ-ականջի բժիշկի կողմից: Կիրառվում են տեղային բուժգործողություններ և ընդհանուր բուժում:
Նշանակվում են հիմնային և ջրա-գլիցերինային ողողումներ, բուժման լավ արդյունք են ապահովում յուղային և հիմնային ինհալացիաները, իսկ շատ չոր կեղևի առկայության դեպքում` պրոտեոլիտիկ ֆերմենտներով (խիմոտրիփսին) ինհալացիաներ: Լայնորեն կիրառվում են պատրաստուկներ` տեղային բուժման նպատակով, աերոզոլի ձևով, որը լորձաթաղանթի վրա վերականգնող ազդեցությունէ գործում, խթանելով գեղձային բջիջների արտազատում:
Ընդհանուր ազդեցության միջոցներից նշանակում են կենսածին խթանիչներ` հալվեի մզվածք, B խմբի վիտամիններ A և E վիտամինների յուղային լուծույթ և այլն:
Կատարալ և հիպերտրոֆիկ ֆարինգիտ
Ախտանշանները. կոկորդը քերծվում է, մրմռում է, կոկորդում կանգնած «գնդի» զգացողություն կա, կուլ տալու ժամանակ չափավոր ցավ, հազ: Հիպերտրոֆիկ ֆարինգիտի դեպքում ըմպանում կուտակվում է մեծ քանակությամբ մածուցիկ լորձ, որը մշտապես հազալու, կոկորդը մաքրելու անհրաժեշտություն է առաջացնում, հատկապես առավոտյան, որն էլ երբեմն ուղեկցվում է սրտխառնոցով ու փսխոցով:
Կոկորդի բուժզննման ժամանակ արձանագրվում է ըմպանի լորձաթաղանթի կարմրություն և հաստացում, որի վրա կուտակված է մածուցիկ լորձը կամ լորձա-թարախային արտազատուկը: Ըմպանի լորձաթաղանթի մակերեսին, հատկապես հետին պատին լինում են մեծացած, առանձին խմբերով ֆոլիկուլներ (ավշային կուտակումներ): Փափուկ քիմքը և լեզվակը այտուցված են ու հաստացած: Հիպերտրոֆիկ ֆարինգիտի դեպքում այս բոլոր ախտանշանները ավելի խիստ են արտահայտված լինում:
Ըմպանի հետին պատին ավշային հյուսվածքի կուտակումն ու մեծացումը, կամ, ինչպես ասում են, գրանուլաները, «գրանուլոզ ֆարինգիտ» են նշանակում:
Բուժումը. կատարում է քիթ-կոկորդ-ականջի բժիշկը պոլիկլինիկայում:
Քրոնիկ ֆարինգիտի բոլոր տեսակների դեպքում ցանկալի է վերացնել անբարենպաստ գործոնների ազդեցությունը, խուսափել ծխելուց, ալկոհոլի չարաշահումից, արտադրությունում պահպանել շնչուղիների պաշտպանության անհատական միջոցները: Բացի դրանից, հարկ է բուժել ինֆեկցիաների քրոնիկական օջախները:
Կատարալ և հիպերտրոֆիկ ֆարինգիտի բուժման համար լայնորեն կիրառվում են դեղաբույսերի եփուկներով ինհալացիաները (երիցուկի ծաղիկներ, եղեսպակի, էվկալիպտի տերևներ) և հիմնա-յուղային ինհալացիաներ: Նշանակվում են տարբեր տեսակի ողողումներ (երիցուկի, եղեսպակի, կաղնու կեղևի, էվկալիպտի տերևների թուրմ) և այլն:
Նշանակվում են նաև տեղային օգտագործման համար մանրէային ազդեցության պատրաստուկներ, ինչպես նաև հականեխիչ և հակաբորբոքային արդյունքով դեղամիջոցներ: Ցուցված է նաև հոմեոապաթիկ բուժումը:
Մեդ-Պրակտիկ
05.06.2014
Հարգելի Լուիզա, բարև Ձեզ, փորձեք օգտագործել հետևյալ դեղամիջոցներից, եթե չեք փորձել. Ֆարինգոսեպտ, Սեպտոլետե կամ Ֆալիմինտ: Եթե արդեն փորձել եք և չեն օգնել, միաժամանակ կատարեք ինհալյացիա՝ եռացրած կաթով,նրա մեջ ավելացնելով ջարդած կարմիր սոխ: Եթե հնարավոր լինի գտնել սև բողկ, ապա նրա մեջ փոս անել՝ քերելով ներսը, ավելացնել բնական մեղր և, ուղղահայց դիրքը պահպանելով, թողնել 24 ժամ, այնուհետև հազի ժամանակ փոքրիկ կումերով խմել առաջացած հյութը:
Luiza
31.05.2014
Կարդացեք նաև
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին...
ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար...
ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...
Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...
Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն...
Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...
XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...
Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...
Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ շատ հիվանդություններ այլևս անբուժելիների շարքին չեն դասվում...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...
ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն